Իրինա Շեյքը՝ Դեմի Մուրի կերպարով Love Magazine-ի համար

13:11   14 նոյեմբերի, 2017

Եվ այսպես, եթե դուք անկայուն հոգեվիճակում եք, խորհուրդ ենք տալիս ձեզ չկարդալ այս նորությունը։ Ոչ բոլորը կդիմանան ռուս մոդել Իրինա Շեյքի գեղեցկությանը, որը հայտնվելու է Love Magazine-ի ամենամյա օրացույցում։

Պարբերականի Instagram-ն արդեն բորբոքել է երկրպագուների հետաքրքրությունը Բրեդլի Քուփերի ընկերուհու մասնակցությամբ տեսանյութով, որտեղ Իրինան հանդես է գալիս 90-ականների կուլտային «Ուրվականը» ֆիլմում Դեմի Մուրի կերպարով (Պատրիկ Սուեյզիի հետ տեսարանում)։

Տեսանյութը վաղուց էր տարածվել համացանցում, պարզապես պարբերականը որոշել է դրանով բորբոքել հետաքրքրությունը իր հանրահայտ օրացույցի հանդեպ, որտեղ մոդելները վերստեղծում են կինոաստղերի, երաժշտական աշխարհի ու շուբիզնեսի աստղերի կերպարները։

Տեսանյութում Իրինան ներկայանում է Agent Provocateur ապրանքանիշի ներքնազգեստով։

Եթե հանկարծ եվրոպական մոլերում հայտնվեք, ապա իմացեք, որ Իրինայի հագած ներքնազգեստը 100 դոլար արժե։

A post shared by LOVE MAGAZINE (@thelovemagazine) on



© NEWS.am STYLE