Բեն Աֆլեքը, Էմբեր Հերդն ու այլ աստղեր՝ Լոս Անջելեսում «Արդարության լիգա» ֆիլմի պրեմիերային

13:39   14 նոյեմբերի, 2017

Երեկ Լոս Անջելեսում կայացավ այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Արդարության լիգայի» պրեմիերան, որի ժամանակ կարմիր գորգուղով անցան ոչ միայն ֆիլմի աստղերը, այլեւ կինոպրեմիերայի հյուրերը։


Եվ այսպես, երկրպագուներին նախ ներկայացավ 38-ամյա Ջեյսոն Մոմոան, որին դուք հիշում եք «Գահերի խաղը» սերիալից, իսկ «Արդարության լիգայում» նա կատարում է Ակվամենի դերը։


Դերասանն իր կնոջ՝ 49-ամյա Լիզա Բոնեի հետ էր։


Նրա մոտեցավ նաեւ Էմբեր Հերդը։


Հետո հայտնվեց Բեն Աֆլեքը։


Նա լուսանկարվեց նաեւ Ջեյսոնի հետ։


Լոս Անջելեսի Dolby Theater-ի դիմաց հավաքվել էին երկրպագուներ, որոնց ֆոնին լուսանկարվեցին Գալ Գադոտն ու Էզրա Միլլերը։

Ի դեպ, ըստ ֆիլմի սյուժեի, Բրյուս Ուեյնը (նույն ինքը՝ Բեթմենը), մարդկության պաշտպանության համար ստեղծում է սուպերհերոսների թիմ, որի մեջ ընդգրկված է Հրաշք կինը, Ակվամենը, Կիբորգը ու Ֆլեշը։ Նրանք պետք է հանդիպեն հզոր հակառակորդին։ Կկարողանա՞ն նրանք փրկել մեր մոլորակը՝ այս հարցի պատասխանը կիմանանք շատ շուտով։

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Splash, Backgrid, Getty, REX, Shutterstock, AFF-USA, BroadImage, Startracksphoto



© NEWS.am STYLE