VARDA-ն ցույց է տվել, թե ինչպիսին էր 18 տարեկանում

14:23   14 նոյեմբերի, 2017

Արեւմտյան աշխարհիկ մամուլի էջերից մեր եւ ձեր ուշադրությունը տեղափոխենք մեր տաղանդավոր պարուհու՝ VARDA-ի վրա։

Իր Instagram-ի էջում պարուհին հրապարակել է սեւ-սպիտակ արխիվային լուսանկար, որտեղ ընդամենը 18 տարեկան է։

«Պատահում է այնպես, որ ճանապարհին հանդիպում ես մեկին, ու նա քեզ ասում է, որ դու առանձնահատուկ ես։ Իսկ հետո թույլտվություն է խնդրում քեզ լուսանկարել։ Ահա այդպես էլ հայտնվել են այս լուսանկարները։ Սա ֆոտոժապավեն է, հետեւաբար՝ հնարավոր չէ հազարավոր կադրեր անել ու ընտրել դրանցից մեկը, որպեսզի հետո էլ մշակես ու ֆիլտրով հղկես այն․․․

P.S. Ես չգիտեմ, թե ինչ յուրահատուկ բան էր իմ մեջ գտել այդ լուսանկարիչը, բայց, չգիտես ինչու, միշտ ձգտել եմ համապատասխանել այդ անծանոթ մարդու խոսքին»,- այսպես է մակագրել լուսանկարը VARDA-ն՝ հեշթեգի միջոցով տեղեկացնելով, որ լուսանկարում 18 տարեկան է։



© NEWS.am STYLE