Արիանա Գրանդեն իր ինքնագրով լուսանկար է ուղարկել Գարիկ Մարտիրոսյանի դստերը

14:41   14 նոյեմբերի, 2017

VARDA-ից հանգիստ անցնում ենք Գարիկ Մարտիրոսյանին, որի դուստրը նվեր է ստացել հանրահայտ երգչուհուց՝ Արիանա Գրանդեից։

Իր Instagram-ում հայ շոումենը հրապարակել էր լուսանկար՝ ձեռքին հանրահայտ երգչուհու լուսանկարը, որի վրա երեւում է նրա ինքնագիրը ՝ «Ժասմին Մարտիրոսյանի համար»։

«Արիանա Գրանդեն իր ինքնագրով լուսանկար է ուղարկել դստերս համար @jasminmartt ! Ես 99.8 տոկոսով վստահ եմ, որ Արիանան չի հետեւում իմ Ինսթագրամին, բայցեւայնպես ուզում եմ նրան ասել. «Թենք յու վերի մաչ, Արիանա։ Ուի լով յյու»,- ստորագրել է լուսանկարը երջանիկ Գարիկը։



© NEWS.am STYLE