Ջիջի Հադիդը՝ Glamour ամսագրի վարկածով «Տարվա կին»

15:04   14 նոյեմբերի, 2017

Նյու Յորքում կայացած Glamour Women of the Year Awards մրցանակաբաշխության մասին նորությամբ մենք տեղափոխվում ենք բոլորիս համար սիրելի նորաձեւության աշխարհ ու ուշադրություն դարձնում բոլոր պոդիումներից արդեն լավագույնս ներկայացած մոդել Ջիջի Հադիդին, որն իր քրոջ՝ Բելայի, մոր՝ Իոլանդայի ու եղբոր՝ Անվարի հետ միասին անցավ կարմիր գորգուղով, իսկ հետո դարձավ մրցանակաբաշխության դափնեկիր՝ «Տարվա կինը» անվանակարգում։

22-ամյա Ջիջին չէր հեռանում Բելլայից։

«Ջիջին ջնջում է սահմանները, ստեղծելով նորերը։ Աճի համար անհրաժեշտ է այլ մտածողություն ունենալ, պատրաստ լինել զոհաբերությունների։ Ու նա հոյակապ հասկանում է դա։ Պոդիումին նրա դեբյուտից անցել է ընդամենը երեք տարի, ու նա արդեն հասցրել է հասնել անհավանական բարձունքների՝ նրա լուսանկարը աշխարհի բոլոր նորաձեւ ամսագրերի շապիկներին է, նա մասնակցում է բոլոր առաջատար ցուցադրություններին, Թոմի Հիլֆիգերը նրան հրավիրել է իր հետ միասին հագուստի հավաքածու ստեղծել»,- ասել է բեմից Ուիլյամսը։

«Եթե դուք ձեզ ուժեղ չեք զգում ամեն օր, մի անհանգստացեք այդ կապակցությամբ։ Դա նորմալ է։ Ընդամենը մեկ ակնթարթում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կփոխեն ձեր օրը, շաբաթը․․․ամբողջ կյանքը»,- հայտնել է Ջիջին։


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Invision, AP, Instarimages, Backgrid



© NEWS.am STYLE