Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չեն այցելում իրենց երեխայի փոխնակ մորը

15:45   14 նոյեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չեն այցելում իրենց երեխայի փոխնակ մորը, գրում է TMZ-ը։ Հայտնի է, որ աստղերը սպասում են իրենց երրորդ երեխային, որը լույս աշխարհ է գալու հունվարին։

Քիմն այդ կապակցությամբ հավաքույթներ է կազմակերպում, իսկ պապարացիները հայտնում են, որ Քիմն ու Քանյեն չեն այցելում իրենց երեխայի փոխնակ մորը, քանի որ վախենում են, որ պապարացիները կհետեւեն իրենց։

Հիշեցնենք, որ Քիմի ու Քանյեի երրորդ երեխայի փոխնակ մայրն աֆրոամերիկուհի է, առկա տեղեկություններով՝ նա 45 տարեկան է, ու նա իր «աշխատանքի» համար 45 000 դոլար է ստանալու։ Քիմն ու Քանյեն էլ իրենց հերթին երեխայի ծննդյան օրը իսկական մեգահավաքույթ են կազմակերպելու Հիդդեն Հիլզում գտնվող իրենց տանը, Քիմն արդեն դայակների մի ամբողջ բանակ է աշխատանքի ընդունել ու եռապատկել տան հսկողությունը։



© NEWS.am STYLE