Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը ներկայացել է բիկինիով

18:02   14 նոյեմբերի, 2017

Այս աղջիկն ինչքան նման է իր հանրահայտ մորը՝ մոդել Սինդի Քրոուֆորդին։ Քայա Գերբերը 16 տարեկանում մթագնել է պոդիումի բոլոր աստղերին ու արդեն առաջ անցելով այնպիսի աստղերից, ինչպիսիք են Քենդալ Ջեները, Ջիջի ու Բելլա Հադիդները՝ դանդաղ, բայց վստահ քայլերով բարձրանում է նորաձեւության աշխարհի Օլիմպոս։

Իսկ մինչ այդ Քայա Գերբերն իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ բիկինիով է։

«Կազմվածքներ»,- ստորագրել է լուսանկարը Քայան։

Ի դեպ, լուսանկարում Քայան Are You Am I ապրանքանիշի բիկինիով է։ Թե առցանց թե բուտիկներում դրա գինը սկսվում է 130 դոլարից։



© NEWS.am STYLE