Դուք վանում եք ձեր զուգընկերոջը, եթե անում եք այս հինգ բաները

19:04   22 դեկտեմբերի, 2017

Դուք չեք աջակցում Ձեր զուգընկերոջը, երբ նա ունի դրա կարիքը

Հարաբերությունները նախեւառաջ գործընկերություն է , որի հիմքում փոխադարձ օգնությունն է։ Իհարկե, զգացմունքային ու ֆիզիկական քիմիան կարեւոր է , բայց միմյանց աջակցելուց ավելի կարեւոր բան չկա։

Եթե դուք ձեր զուգընկերոջ կողքին չեք, երբ պետք եք նրան, այդ դեպքում էլ ինչո՞ւ եք միասին։ Մարդը, որի օգնությանը չի կարելի ապավինել, արժանի չէ հարաբերությունների։

Դուք Ձեր զուգընկերոջը չեք տալիս այն ազատությունը , որը նրան պետք է

Դուք նրան չեք տալիս մտավոր ու զգացմունքային ազատություն  

Մենք տենչում ենք անկախության, բայց երբ հարաբերություններ ենք սկսում, կորցնում ենք այն։  

Մեր միտքն ու զգացմունքներն ազատ տարածքի կարիք ունեն, որպեսզի աճեն ու զարգանան։ Ու եթե հոգ եք տանում ձեր զուգընկերոջ մասին, ապա ջանքեր գործադրեք, որպեսզի հասկանաք, թե ինչքան տարածություն է նրան պետք։

Դուք չափազանց խանդոտ եք կամ բավականաչափ խանդոտ չեք

Եթե ձեր հարաբերություններում չափից քիչ է կիրքը, ձեր կապը կմարի, բայց եթե այն չափից շատ է, հարաբերությունները «կպայթեն»։ Կրքի համար անհրաժեշտ է խանդ։

Մենք ուզում ենք անկախ լինել, բայց նաեւ ուզում ենք, որ այն մարդը, ում սիրում ենք, զգա, որ մենք, որոշ իմաստով, նրա սեփականությունն ենք։ Մենք ուզում ենք զգալ, որ մենք նրանն ենք ու միայն նրանը։

Խանդի բացակայությունը նշանակում է հոգատարության բացակայություն, իսկ չափազանց շատ խանդը ենթադրում է բարձր պահանջ զուգընկերոջ հանդեպ, եսասիրություն ու վստահության պակաս։

Դուք ձեր զուգընկերոջը չեք տրամադրում նրան անհրաժեշտ անվտանգությունը

Մենք, ինչպես եւ կենդանիները, անվտանգության կարիք ունենք։ Դա մեր հիմնական պահանջներից է՝ սննդի, ջրի ու քնի հետ միասին ։

Եթե մենք մեզ անվտանգության մեջ չենք զգում, ապա անհանգիստ ենք դառնում։ Մենք սկսում ենք սպասել վատագույնին ու մտածել հարաբերությունները դադարեցնելու մասին։

Ձեր զուգընկերոջն անհրաժեշտ է իրեն զգալ անվտանգ, ներդաշնակ ինքն իր, իր տեսակետների ու մտքերի հետ։

Դուք ձեր զուգընկերոջը չեք օգնում վայելել յուրաքանչյուր օրը

Բոլորն էլ ունենում են վատ օրեր, երբ պետք է հոգ տանեն  իրենց մասին ու չեն  ուզում որեւէ մեկի հետ շփվել։

Նման պահերին մեզ պետք է, որ մեր զուգընկերը օգնի մեզ հասկանալ, թե ինչու է տվյալ օրը հրաշալի օր։ Նա պետք է խրախուսի մեզ, ստիպի ծիծաղել ու ժպտալ։ Որքան էլ վատ լինեն մեր գործերը՝ մենք ուզում ենք, որ մեկը լավացնի մեր ինքնազգացողությունը ։

Դրա համար մենք պետք է նվիրված լինենք։ Պետք է կարողանանք կենտրոնանալ ուրիշի երջանկության վրա, ինչին մեր զուգընկերն էլ կպատասխանի փոխադարձությամբ։

Նյութերը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE