Սեքսում չորս խնդիր, որոնք մենք ինքներս ենք ստեղծում

23:11   7 դեկտեմբերի, 2017

Սեքսում կարեւոր է կայունությունը։ Կանանց համար սեքսում կարեւոր է զուգընկերոջը վստահելը, դրա համար էլ նրանց համար շատ ավելի հեշտ է լիցքաթափվել ու օրգազմ ստանալ մշտական, այլ ոչ թե նորահայտ զուգընկերոջ հետ։ Այդ դեպքում նա չի սեւեռվում իր բարդույթների վրա, չի մտածում՝ արդյոք բավականաչափ կրքոտ է իրեն պահում, արդյոք տղամարդը կնկատի իր որովայնի տգեղ ծալքերը եւ այլն։ Իհարկե թարմ ու նոր զգացողությունները սրություն են հաղորդում ինտիմին, սակայն հաճախ փոխելով զուգընկերներին, դուք չեք ստանա իսկական բավականություն։ Չէ՞ որ միայն Ձեր մշտական զուգընկերոջը կարող եք վստահել Ձեր նվիրական էրոտիկ ֆանտազիաները, միայն նրա հետ կունենաք նոր փորձարկումներ նախաձեռնելու համարձակություն։

Ներկա գտնվել այդ պահին այդ վայրում։ Նա ցանկությունից այրվում է, իսկ դուք ձանձրացած նայում եք առաստաղին ու հաջորդ օրվա ծրագրեր կառուցում։ Երբեմն դրա պատճառը սեռական պահանջների ու խառնվածքների անհամապատասխանությունն է։ Բայց նման իրավիճակում երկուսն էլ տուժում են։ Դուք հաճույք չեք ստանում, իսկ տղամարդը կարծում է, թե բավականաչափ հետաքրքիր չէ Ձեզ համար։

Ինտիմ մտերմությունից հաճույք ստանալու համար կենտրոնացեք տվյալ պահի վրա, առանց ուշադրությունը շեղելու որեւէ այլ գործոնի վրա։ Զգացեք նրա հպումները, ձայները, հոտերը ։ Դուք նրա համար հիմա ամենացանկալի կինն եք, իսկ մնացած ամեն ինչը երկրորդական է։

Զրուցեք։ Մի ամաչեք անձնական թեմաներով զրուցել։ Ձեր տղամարդն ուզում է, որ սեքսը երկուսիդ էլ հաճույք պատճառի։ Նա չի կարող կարդալ Ձեր մտքերն ու զգացմունքները։ Դրա համար էլ սեքսի ժամանակ հուշեք նրան ձեր ցանկությունները, ասացեք, թե ինչ եք ուզում։ Միայն այդպես կկարողանաք ստեղծել իսկական հաճույքի բանաձեւը ձեր երկուսիդ համար։

Սեքսը սակարկությունների առարկա մի դարձրեք։ Երբեմն կինը սեքսը դարձնում է սակարկությունների ու մանիպուլացումների առարկա։ Օրինակ ամուսինը Ձեր խնդրանքը չի կատարել, իսկ երեկոյան Ձեր գլուխը հանկարծ սկսում է ցավել։ Կարծես այդ երկու իրադարձությունները դուք ուղղակիորեն չեք կապակցում, սակայն բոլորին էլ հասկանալի է, թե որն է պատճառը։ Հաջող գաղափար չէ նաեւ սեքսի միջոցով հաշտվելը։ Եթե կա կոնֆլիկտ, պետք է զրուցել ու գտնել փոխզիջում, այլ ոչ թե միասին անկողին մտնել՝ հակառակ դեպքում սեքսը վիրավորանքի հետ միաձուլված կլինի։ Վեճից հետո մտերմությունը իսկապես շատ կրքոտ է լինում, բայց եթե նման իրավիճակն անընդհատ է կրկնվում, կարող է զզվանք առաջանալ զուգընկերոջ հանդեպ։ Դրա համար էլ խնդիրները լուծեք ննջարան մտնելուց առաջ։ Սեքսը չպետք է դառնա սակարկությունների առարկա կամ էլ հարաբերությունները հարթելու միջոց, այն պետք է միայն մեկ պատճառ ունենա՝ ձեր երկուսի ցանկությունը։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE