Էմինեմը 2 մլն դոլարով վաճառել է Դեթրոյթում գտնվող իր առանձնատունը

16:19   14 նոյեմբերի, 2017

Էմինեմը Դեթրոյթում գտնվող իր առանձնատունը վաճառել է երկու միլիոն դոլարով, ավելի ճշգրիտ՝ 1․9 մլն դոլարով։

Հանրահայտ ռեփերն այն 14 տարի առաջ էր ձեռք բերել 4․75 մլն դոլարով, բայց ինչպես գրում է բրիտանական Daily Mail-ը, հազվադեպ էր ապրում այդ առանձնատանը։



Երկար ժամանակ երաժիշտը փորձել է վաճառել տունը, բայց գնորդ չի եղել, ու նա ստիպված իջեցրել է գինը։



Այդ առանձնատանը կա հինգ ննջարան, հսկայական խոհանոց, մի քանի լոգարան, լողավազան, թենիսի ու բասկետբոլի խաղադաշտեր, առանձին տուն անվտանգության աշխատակիցների համար, երկու տուն հյուրերի համար։


Հիշեցնենք, որ հանգստյան օրերին անցկացված MTV Europe Music Awards մրցանակաբաշխության ժամանակ ռեփերն արդեն իններորդ անգամ ճանաչվել է «Լավագույն հիփ հոփ արտիստ»։



© NEWS.am STYLE