Թելման Իսմայիլովն առնչությո՞ւն ունի Ավրաամ Ռուսոյի վրա մահափորձին

17:00   14 նոյեմբերի, 2017

Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը, որի նկատմամբ հիմա միջազգային որոնում է հայտարարված, կարող է առնչություն ունենալ հանրահայտ էստրադային կատարող Ավրաամ Ռուսոյի վրա իրականացված մահափորձին, գրում է ռուսական Life.ru պորտալը։

2000-ականների սկզբին երգչի ու գործարարի միջեւ պրոդյուսերական հարաբերություններ էին, սակայն մի պահ երաժիշտը Իսմայիլովից թաքցրել է կորպորատիվ հավաքույթներից իր վաստակած գումարների որոշ մասը։ Պորտալի տվյալներով՝ դրանից հետո է որոշվել սպանել Ռուսոյին։

2006-ին Մոսկվայի փողոցներից մեկում անհայտ անձը հրազենից կրակ է բացել երգչի մեքենայի վրա։ Երգիչը վիրավորում էր ստացել ազդրից, սրունքից ու որովայնի մասից։

Հեռակա կալանավորված Իսմայիլովին կասկածում են ութ սպանությունների կազմակերպման մեջ։



© NEWS.am STYLE