Շեյլին Վուդլին նշում է 26-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել

18:05   15 նոյեմբերի, 2017

Չնայած երիտասարդ տարիքին՝ նա այսօր Հոլիվուդի ամենաճանաչված դերասանուհիներից է: Խոսքը Շեյլի Վուդլիի մասին է, որն այսօր՝ նոյեմբերի 15-ին, նշում է ծննդյան 26-ամյակը:

Շեյլին մեծ ճանաչման է հասել «Ամերիկացի դեռահասի գաղտնի կյանքը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո: Երիտասարդ գեղեցկուհին աննկատ չմնաց. մինչ օրս նա նկարահանվել է Հոլիվուդի ամենահայտնի ֆիլմերում՝ կերտելով միմյանցից տարբեր կերպարներ:

NEWS.am STYLE-ն առանձնացրել է դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել:

«Դիվերգենտ»/Divergent

«Ինսուրգենտ»/Insurgent

«Մեղավոր են մեր աստղերը»/The Fault in Our Stars

 «Նախնիները»/The Descendants

«Տպավորիչ ներկան»/The Spectacular Now



© NEWS.am STYLE