Նիկոլայ Բասկովի ու Վիկտորիա Լոպիրեւայի հարսանիքը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարի

11:32   15 նոյեմբերի, 2017

Չնայած Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը խոստացել էր Նիկոլաս Բասկովի ու Վիկտորիա Լոպիրեւայի հարսանիքն այս տարվա հոկտեմբերին տոնել Գրոզնիում, բայցեւայնպես աստղերը (արդեն երկրորդ անգամ) որոշել են հետաձգել այդ արարողությունը (երգիչը ամուսնության առաջարկություն էր արել Գրոզնիում «Ահմատ» ֆուտբոլային ակումբի հանդիսավոր բացման կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Հենց այդ ժամանակ էլ նա Ռամզան Քադիրովին առաջարկել էր դառնալ իրենց պսակադրության վկան, ինչին Չեչնիայի ղեկավարը համաձայնել էր)։

Բայց զույգը որոշել է հետաձգել հարսանիքը մինչեւ հաջորդ տարի։ Նրանք մտադիր են ամուսնանալ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո, որը 2018-ին Ռուսաստանում է անցկացվելու։

Մինչ այդ որոշված էր, որ պսակադրության օրը հոկտեմբերի 5-ին կլինի, բայց երգչի խոսքով՝ այդ օրը տարիներ առաջ մահացել էր իր պապը, դրա համար էլ Բասկովի մայրը հրաժարվել է ներկա գտնվել հարսանիքին։

«Говорит Москва» ռադիոկայանը հայտնում է, որ վերջերս սոցցանցերում  լուրեր են պտտվում, որ զույգը բաժանվել է, սակայն Բասկովը հերքում է այդ լուրերը։

«Երբ կայանա՝ այդ ժամանակ էլ կկայանա։ Մենք հետաձգել ենք հարսանիքը։ Աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է երգիչը ռադիոկայանին։



© NEWS.am STYLE