Սեքս սկանդալը շարունակվում է. դերասանուհին Հարվի Վայնշթեյնին դատի է տվել բռնաբարության համար

09:55   15 նոյեմբերի, 2017

Հոլիվուդը համակած սեքս սկանդալների հերթագայությունը, այո, շարունակվում է եւ ոչ միայն: Ամեն ինչ սկսվեց հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնից, նրանով էլ շարունակվում է:

TMZ-ն հայտնում է, որ հերթական դերասանուհին է պրոդյուսերին դատի տվել՝ պնդելով, որ նա Բեւերլի Հիլզի հյուրանոցում իրեն բռնաբարել է:

Դերասանուհին, որն իր անունը չի հրապարակում, բայց հայցում ներկայացել է որպես Ջեյն Դոե, հայտարարում է, որ Հարվիին հանդիպել է 2011 թվականին: Դերասանուհին պնդում է, որ մի քանի տարի պրոդյուսերի հետ միասին միջոցառումների է մասնակցել, սակայն չի պարզաբանում, թե Հարվիի հետ ինչ բնույթի հարաբերությունների մեջ է եղել: Այնուհետեւ՝ 2015 թվականին, պրոդյուսերն իր հետ հյուրանոցում է հանդիպել, իր առջեւ ձեռնաշարժություն է կատարել, իսկ հետո բռնաբարել է:

«Ես Հարվիի հետ հանդիպել եմ Montage հյուրանոցում, նա սեքսի դիմաց ինձ դեր էր խոստացել Marco Polo շոուում: Այնտեղ նա ինձ բռնաբարել է: Դա կրկնվեց մեկ տարի հետո նույն հյուրանոցում, երբ նա որոշեց ինձ հետ քննարկել իմ նոր դերերը: Նա ինձ բռնաբարեց, ըստ որում՝ առանց պահպանակի: Դրա հետ մեկտեղ՝ ինձ դեր չտվեց, որը խոստացել էր: Նրա ընկերությունը տեղյակ էր, որ Հարվին դերասանուհիներին դեր է առաջարկում սեքսի դիմաց»,- հայտարարել է կինը:

Վայնշթեյնի ներկայացուցիչները առայժմ հավաստիացնում են, որ պրոդյուսերը սեռական կապ է հաստատել միայն աղջիկների համաձայնությամբ:



© NEWS.am STYLE