Ջասթին Բիբերին ու Սելենա Գոմեսին տեսել են միասին

12:19   15 նոյեմբերի, 2017

Ահա, թե ինչպիսին էին նրանք 2011-ին՝ Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը։

Հայտնի է, որ 25-ամյա երգչուհին վերջերս բաժանվել է The Weeknd-ից, ու միանգամից սկսել է հանդիպել իր նախկին բոյֆրենդ Ջասթին Բիբերի հետ։ Զույգին մի քանի անգամ նկատել են պապարացիները, սակայն մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ զույգը որոշել է առայժմ չբարձրաձայնել իր հարաբերությունների մասին։

Սակայն եթե պապարացիները չեն կարողացել «որսալ» երջանիկ զույգին, ապա դա հաջողվել է աստղերի երկրպագուին, որը նկատել էր նրանց զբոսանքի ժամանակ ու լուսանկարը հրապարակել սոցցանցում։



23-ամյա երգիչն ու Սելենա որոշել են դեռ պաշտոնական մեկնաբանություններ չտալ իրենց հարաբերությունների մասին։

«Ջասթինն ու Սելենան հանդիպում են ու երջանիկ են։ Նրանց վրա սեւեռված է բոլորի ուշադրությունը, դրա համար էլ զույգը դեռ չի շտապում որեւէ բան հայտարարել»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը։



© NEWS.am STYLE