Ռիկի Մարտինը եւ Պենելոպե Քրուզը՝ «Հանցագործությունների ամերիկյան պատմություն․ Ջանի Վերսաչեի սպանությունը» սերիալի թրեյլերում

13:24   15 նոյեմբերի, 2017

Դե ինչ, շուտով «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի երկրպագուները կարող են վայելել երկրորդ եթերաշրջանը, որի սյուժեն Ջանի Վերսաչեի սպանությունն է լինելու։

Նոր եթերաշրջանում գլխավոր դերակատարներն են լինելու Էդգար Ռամիրեսը, որը մարմնավորելու է Ջանի Վերսաչեին, Պենելոպե Քրուզը՝ ոճաբանի քրոջ՝ Դոնաթելայի դերում, Ռիկի Մարտինը, որին բաժին է ընկել Վերսաչեի սիրեկանի՝ Անտոնիո Դ’ Ամիկոյի դերը, նաեւ Դարեն Քրիսը, որը կատարել է սերիական մարդասպան Էնդրյու Կյունենենի դերը։

«Հանցագործությունների ամերիկյան պատմություններ» սերիալի երկրորդ եթերաշրջանի հիմքում Մորին Օրթի Орт Vulgar Favors գիրքն է, որը հրատարակվել է 1999-ին։

Սերիալի հեղինակները հանդիսատեսին կտեղափոխեն 20 տարի հետ, երբ 1997-ին Մայամիում տեղի է ունեցել իտալացի ոճաբանի սպանությունը։



© NEWS.am STYLE