Քիմ Քարդաշյանը հայտնել է ապագա երեխայի սեռը

12:35   15 նոյեմբերի, 2017

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են իրենց երրորդ երեխային, որին հունվարին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը։ Իսկ մինչ այդ 37-ամյա հայուհին Էլեն Դեջերենեսի շոուի ժամանակ հայտնել է ապագա երեխայի սեռը: Պարզվում է, որ Քիմն ու Քանյեն դուստր են ունենալու։

«Օրերս ես հավաքույթ էի կազմակերպել երեխայի գալիք ծննդյան կապակցությամբ։ Մարդիկ նվերներ էին բերել, իսկ հաջորդ օրը Նորթն ուսումնասիրեց այդ նվերներն ու ասաց․ «Մայրիկ, քանի դեռ քույրիկս չի ծնվել, ես այս խաղալիքները իմ սենյակ կտանեմ, որպեսզի վստահ լինեմ, որ դրանց հետ ոչինչ չի պատահի»,- պատմել է Քիմը, որին ընդհատել է Էլենը․

«Փաստորեն, դու հենց նոր խոստովանեցիր, որ դուստր եք ունենալու»:

«Այո»,- պատասխանել է Քիմը։

Ի դեպ, դրանից հետո հաղորդավարուհին ու Քիմը փորձել են անուն գտնել Քիմի երեխայի համար, բայց առաջարկվող անուններից ոչ մեկը հայուհուն դուր չի եկել։



© NEWS.am STYLE