Ոսկեգույն ֆրենչ. գալիք ձմռան թրենդը

16:10   15 նոյեմբերի, 2017

Ձմեռը մոտենում է, եւ ժամանակն է ծանոթանալ գալիք սեզոնի թրենդներին: Սկսենք մատնահարդարումնից, որը յուրաքանչյուր աղջկա խնամքի կարեւոր բաղադրիչներից է:

Եվ այսպես, առաջիկա ձմռան համար ոճաբաններն առաջարկում են նախապատվությունը տալ ոսկեգույն ֆրենչին:

Սա պայմանավորված է նրանով, որ գալիք տարին՝ 2018 թվականը, Դեղին Շան տարի է, հետեւաբար՝ թրենդում լինելու են դեղինին մոտ բոլոր երանգները:

Բայց վերադառնանք մատնահարդարման թեմային: Ֆրենչ ասվածը պայմանական է, քանի որ դուք կարող եք խախտել դասական ֆրենչի կանոններն, ու ոսկեգույնը համադրել ամենատարբեր տիպի մանիկյուրի հետ:

Աղբյուրը՝ Ladycharm.net



© NEWS.am STYLE