Բլեյք Շելթոնը ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդ՝ People-ի վարկածով

14:04   15 նոյեմբերի, 2017

Դուեյն Ջոնսոնը, Դեւիդ Բեքհեմը, Քրիս Հեմսվորթը, Չենինգ Տատումը, Բրեդլի Քուփերը վերջին տարիներին հերթով ճանաչվել են ժամանակակից իրականության ամենասեքսուալ տղամարդիկ։

Այս տարի եկել է Գվեն Սթեֆանիի բոյֆրենդի՝ 41-ամյա քանթրի երգիչ ու ամերիկյան «Ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի անդամ Բյեյք Շելթոնի հերթը։

Ավանդաբար, հաղթողը հայտնվում է շաբաթաթերթի նոյեմբերյան համարի շապիկին։
«Շնորհակալություն, People։ Պետք չէ ատել ինձ այն բանի համար, որ ես գեղեցիկ եմ»,- գրել է իր Twitter -ում Շելթոնը։

Հաղթողի սիրեցյալ Գվեն Ստեֆանին այդ նորությունը շատ կարճ է մեկնաբանել․ «Դե, նրանք ճիշտ որոշում են կայացրել»։

Հիշեցնենք, որ 48-ամյա Ստեֆանին ու 41-ամյա Շելթոնը հանդիպում են մոտ երկու տարի։ Նրանք ծանոթացել են «Ձայնը» հեռուստանախագծում, որտեղ երգչուհին նույնպես ժյուրիի անդամ է։



© NEWS.am STYLE