Ռոբի Ջին Ուիլսոնը Marc Jacobs-ի նոր դեմքը կդառնա

16:22   25 հոկտեմբերի, 2012

Նրբագեղ Ռոբի Ջին Ուիլսոնը կներկայացնի Marc Jacobs ընկերության գարուն-2013 հավաքածուն, գրում է TalkFashionWorld-ը: Սա կանխատեսելի էր, նման բան ակնկալում էին այն բանից հետո, երբ Ուիլսոնը Փարիզում Louis Vuitton show-ի ընթացքում անցկացրեց գարուն-2013 հավաքածուի ցուցադրության բացումը:

Նշենք, որ ավստրալացի այլ մոդելներ եւս տարբեր ժամանակներում օգնել են Մարկ Յակոբսին իր նորույթները գովազդելիս՝ դառնալով  դիզայների հագուստի, աքսեսուարների եւ նույնիսկ օծանելիքի գովազդային դեմքը: Օրինակ, Կոդի Յանգը դարձել է «Dot» բուրմունքի դեմքը, իսկ նորաձեւության աստղ Անդրեյ Պեժիչը Գինտա Լապինայի հետ ներկայացրել է Marc Jacobs-ի գարուն-2011 հավաքածուն:



© NEWS.am STYLE