«Մեծն Գեթսբիի» կոստյումները ներկայացվել են հանրությանը

16:14   23 ապրիլի, 2013

Լոնդոնում բացվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի էկրանավորման կոստյումների ցուցահանդեսը:

Vogue-ի փոխանցմամբ, ցուցադրությունը ներառում է Լեոնարդո Դի Կապրիոյի, Քերի Մալիգանի եւ ֆիլմում աշխատող այլ դերասանների հագուստները: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ներկայացված է 10 կոստյում: Ցուցանմուշները տեղայակված են Brooks Brothers ընկերության խանութում, որն օգնել է հագուստների դիզայնի մշակման գործում: Կոստյումների ստեղծմանն օժանդակել են նաեւ որոշ հայտնի դիզայներներ, այդ թվում՝ Միուչի Պրադան, ով ստեղծել է մի քանի տասնյակ կոկտեյլային եւ երեկոյան զգեստներ: Բացի ֆիլմի իրերից, խանութում կարելի է ծանոթանալ նաեւ «Մեծն Գեթսբի»-ից ոգեշնչման արդյունքում ստեղծված հագուստի հետ:

Բազ Լուրմանի ֆիլմի կոստյումների ցուցադրությունը կտեւի մինչեւ մայիսի 31-ը:



© NEWS.am STYLE