Ժան Դյուժարդենը նկարահանվում է Լյուք Բեսոնի նոր հեռուստանախագծում

15:43   15 նոյեմբերի, 2017

Ժան Դյուժարդենը նկարահանվելու է Լյուք Բեսոնի նոր հեռուստանախագծում, որը նախատեսված է ամերիկյան հեռուստատեսության համար։ Variety-ն գրում է, որ ABC ալիքով ցուցադրվելու է դետեկտիվ ժանրի պիլոտային սերիա, որի հաջողության դեպքում կմեկնարկի «Ֆրանսիական դետեկտիվ» սերիալի ցուցադրությունը, որը Ջեյմս Փաթերսոնի դետեկտիվ վեպերի էկրանավորումն է լինելու։

Ապագա սերիալի գլխավոր հերոսը փարիզեցի Լյուք Մոնկրիֆն է, որը Նյու Յորքի ոստիկանական սպա է դարձել։

Դա կլինի Բեսոնի ռեժիսորական դեբյուտը հեռուստաեթերում։ Ռեժիսորը հայտնի է «Նիկիտա», «Հինգերորդ տարր», «Լեոն» ֆիլմերով։

Դյուժարդենի համար նույնպես այս նախագիծը դեբյուտային է լինելու. մինչ այդ նա երբեք չի նկարահանվել ամերիկյան հեռուստանախագծում։



© NEWS.am STYLE