«Դա շատ դժվար է». Քիմ Քարդաշյանն իր երրորդ երեխայի եւ փոխնակ մոր մասին

16:29   15 նոյեմբերի, 2017

Այսօր մեկնարկել է Քիմ Քարդաշյանի նոր օծանելիքների՝ Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus и Crystal Gardenia Oud -ի վաճառքը, որից նա ակնկալում է 14 մլն դոլարի շահույթ ստանալ։

Բացի դրանից, այսօր 37-ամյա հայուհին հայտնել է իր ապագա երեխայի սեռը, որին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը։ Եվ այսպես, պարզվել է, որ Քանյեն ու Քիմը դուստր են ունենալու։ Դե, իսկ Entertainment Tonight-ը հրապարակել է հեռուստաաստղի հետ թարմ հարցազրույց, որում Քիմը պատմում է երրորդ երեխայի հետ կապված իրենց սպասումների ու ապրումների մասին։



«Ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան ինձ թվում էր սկզբում: Լինում են պահեր, երբ ես չեմ կարողանում վերահսկել իրավիճակը, ու դա ինձ զայրացնում է։ Եթե ձեզ ասում են, որ փոխնակ մոր ծառայություններից օգտվելը հեշտ է, չհավատաք, դա շատ դժվար է։ Հիմա ինձ համար նույնիսկ ավելի ծանր է, քան երբ ես ինքս էի հղի։ Ես ամբողջովին վստահում եմ փոխնակ մորը, որին մենք ընտրել ենք, բայցեւայնպես լինում են բավականին բարդ իրավիճակներ, երբ դու չգիտես, թե ինչպես վարվես։ Օրինակ՝ իմ որդին ու իմ դուստրը տարբեր կերպ են ընկալել քույրիկի մասին նորությունը։ Նորթը շատ ուրախ է, իսկ, ահա, Սեյնթի վերաբերմունքը դեռ պարզ չէ»,- ասել է Քիմը։



© NEWS.am STYLE