Դերասանուհի Ռոուզ ՄաքԳոունը հանձնվել է ոստիկանությանը

17:06   15 նոյեմբերի, 2017

Բոլորովին վերջերս դերասանուհի Ռոուզ ՄաքԳոունը Հարվի Վայնշթեյնին մեղադրել էր բռնաբարության մեջ, իսկ վերջերս դերասանուհին հենց ինքն է հայտնվել մղձավանջային իրավիճակում։



Մեկ շաբաթ առաջ Վիրջինիա նահանգի դատարանը Ռոուզին մեղադրել է թմրանյութեր պահելու մեջ, իսկ այսօր, Daily Mail-ի փոխանցմամբ, դերասանուհին հոժարակամ հանձնվել է ոստիկանությանը։



ՄաքԳոունն այդքան էլ երկար չի մնացել կալանքի տակ՝ ընդամենը մի քանի ժամ հետո նրան ազատել են 5 հազար դոլար գրավի դիմաց։ Հինգշաբթի նրան մեղադրանքներ կառաջադրվեն։

«Իհարկե, ես չեմ ընդունի իմ մեղավորությունը»,-մեկնաբանել է իրավիճակը դերասանուհին։ Ոստիկանությունը սկսել է Ռոուզ ՄաքԳոունով հետաքրքրվել այս տարվա հունվարին, երբ Վաշինգթոնի օդանավակայանում նրա թողած ուղեբեռում հայտնաբարել են թմրադեղերի հետքեր։

ՄաքԳոունի փաստաբանը չի բացառում, որ որեւէ մեկը կարող էր առանց դերասանուհու գիտության նրա ուղեբեռի մեջ թմրադեղ դնել։ Իսկ դերասանուհին ինքը համարում է, որ Հարվի Վայնշթեյնի ներկայացուցիչներն են այդ ձեւով իրեն ուզում լռեցնել։



© NEWS.am STYLE