Վեց նշան, որ դուք հանդիպել եք արժանի տղամարդու

20:02   8 դեկտեմբերի, 2017

Նա թույլ չի տալիս քեզ մոռանալ, թե որքան ուժեղ է սիրում քեզ

Արժանի տղամարդը միշտ կհիշեցնի քեզ, թե ինչ ես նշանակում իր համար։ Այո, տղամարդիկ այդ առումով նվազ զգայուն են ու ոչ այնքան անկեղծ, բայց եթե մարդու սիրտը լի է զգացմունքներով, ապա նա կանի այնպես, որ դու էլ իմանաս այդ մասին։

Նա միշտ աջակցում է քեզ

Ինչ էլ դու ուզես անել՝ նա միշտ կաջակցի քեզ։ Նա կլինի քո կողքին ու կտոնի քեզ հետ բոլոր հաղթանակները ու կտխրի պարտությունների համար։

Նա ոգեշնչում է քեզ

Նա քեզ ոգեշնչում է ապրել այնպես, ինչպես ուզում ես, հասնել քո նպատակներին, չզոհաբերել որեւէ բան հանուն նրա, որպեսզի հետո չզղջաս այդ զոհաբերության համար։

Նա ձգտում է արժանանալ քո վստահությանը

Լավ տղամարդը կցանկանա, որ դու վստահ լինես Ձեր հարաբերություններում։ Նա հասկանում է, որ դրա համար պետք է վստահություն, իսկ վստահությունը հենց այնպես ոչ ոքի չի տրվում։

Նա միշտ այնպես է անում, որ դու քեզ գեղեցիկ զգաս

Ու նա գիտի, որ դրա համար միայն բառեր չեն պետք։ Այլ հայացք, հպում։ Նա նկատում է բոլոր մանրուքները, երբ դու ձգտում ես գեղեցկանալ նրա համար, նա միշտ քեզ հիշեցնում է, որ դու հիասքանչ ես, նույնիսկ եթե դու այդ կարծիքին չես։

Նա քեզ տալիս է անվտանգության զգացողություն

Դա կախված չէ նրանից, թե որքան է նա վաստակում, կամ էլ որքան ուժեղ է ֆիզիկապես՝ դա ասես ներքին զգացողություն է, որը այդ մարդը ներշնչում է քեզ։

Աղբյուրը՝  Creu.ru



© NEWS.am STYLE