Քիմ Քարդաշյանը հավաքույթ է կազմակերպել իր օծանելիքի թողարկման կապակցությամբ

11:36   16 նոյեմբերի, 2017

Երեկ մեկնարկել է Քիմ Քարդաշյանի Crystal Gardenia օծանելիքի առցանց վաճառքը։ Այս կապակցությամբ 37-ամյա հեռուստաաստղը փակ երեկույթ է կազմակերպել, որտեղ ներկայացել է Dolce & Gabbana ապրանքանիշի ճերմակ զգեստով։

Նրան ընկերակցում էին քույրը՝ Քլոեն, նաեւ Քրիս Ջեները, Մելանի Գրիֆիթը, Ջենիֆեր Մեյերը, Սարա Ֆոսթերը ու բազմաթիվ այլ ընկերներ։

Նշենք, որ օծանելիքի սրվակը բյուրեղի տեսք ունի։

«Ես զգում եմ, որ սոցիալական մեդիան հզոր գործիք է ժամանակակից աշխարհում։ Իհարկե, շահավետ է համագործակցել ընկերությունների հետ, որոնք մասնագիտացած են վաճառքի ոլորտում։ Սակայն համացանցում սեփական հարթակն ունենալն էլ ավելի լավ է, քանի որ այդպես դուք վերահսկում եք վաճառքի ամբողջ գործընթացը, բացի դրանից՝ այդ վաճառքի ցուցանիշներն ինձ մոտ բարձր են, ու ես ուրախ եմ, որ առեւտրի ոլորտում հենց այդ ուղին եմ ընտրել»,- ավելի վաղ նշել է Քիմը՝ հավելելով, որ միշտ ցանկացել է ստեղծել իր պարֆյումը։

Լուսանկարները՝ Just Jared, Instagram



© NEWS.am STYLE