«Սեռական բռնությունն ամենուրեք է». Անջելինան Ջոլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի համաժողովում

13:48   16 նոյեմբերի, 2017

Սեքս-սկանդալների թեման, որը բորբոքվել է Հոլիվուդում, դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլիի ելույթի մի մասը Վանկուվերում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մասին նախարարական գագաթնաժողովի շրջանակում առաջին նստաշրջանի ժամանակ։

Հիշեցնենք, որ Էնջին առաջիններից էր, որը բարձրաձայնել է իր տեսակետը հանրահայտ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի հետ կապված սկանդալի ժամանակ: Ջոլին պատմել է, որ իր կարիերայի սկզբում ինքն էլ է ենթարկվել բռնության պրոդյուսերի կողմից։

«Սեռական բռնությունն ամենուրեք է ՝ այն բնագավառում, որտեղ ես աշխատում եմ, բիզնեսում, համալսարաններում, քաղաքականության մեջ, բանակում․․․ Չափից հաճախ կանանց դեմ նման հանցագործությունների մասին լռում են, կամ էլ ծաղրի ենթարկում՝ ասելով, որ հենց կինն է մեղավոր տեղի ունեցածի համար, որ նա չի կարողանում վերահսկել իրեն ու իրավիճակը։ Սեռական բռնությունը խոչընդոտ է տղամարդկանց ու կանանց իրավահավասարության համար պայքարում։ Ինձ ասում են, որ այդ խնդիրը երբեք հնարավոր չէ լուծել, բայց դա այդպես չէ, ընդամենը ուժեղ քաղաքական կամք է պետք»,- ասել է դերասանուհին իր ելույթի ժամանակ:

Աղբյուրը՝  Global News



© NEWS.am STYLE