Քիմ Քարդաշյանին տեսել են Հոլիվուդում քնած դստերը՝ Նորթին գրկած

14:19   16 նոյեմբերի, 2017

Պապարացիների աշխատանքն, այնուամենայնիվ, ինչ-որ առումով ռոմանտիկ է ու նաեւ շահավետ (Արեւմուտքում). օրերով նստած լրտեսում են որեւէ աստղի, սպասում հարմար պահի, որպեսզի լուսանկարեն նրան ու հետո վաճառեն այդ լուսանկարները։

Ահա այդպես է Հոլիվուդում լրագրողների տեսադաշտում հայտնվել Քիմ Քարդաշյանը, որին այս անգամ «բռնացրել» են քնած դստերը՝ Նորթին գրկած։

37-ամյա հայուհու գրկին 4-ամյա Նորթն էր: Քիմը փորձում էր այնպես շարժվել, որ չարթնացնի նրան։

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն սպասում են իրենց երրորդ երեխային, որին փոխնակ մայրն է լույս աշխարհ բերելու հունվարին։ Քիմն այդ կապակցությամբ երեկույթներ է կազմակերպում, իսկ մամուլը հայտնում է, որ Քիմն ու Քանյեն չեն այցելում փոխնակ մորը՝ վախենալով, որ պապարացիները կհետեւեն իրենց։

Հիշեցնենք նաեւ, որ Քիմի ու Քանյեի երրորդ երեխայի փոխնակ մայրն աֆրոամերիկուհի է, առկա տեղեկություններով՝ նա 45 տարեկան է, ու նա իր «աշխատանքի» համար 45 000 դոլար է ստանալու։ Քիմն ու Քանյեն էլ իրենց հերթին երեխայի ծննդյան օրը իսկական մեգահավաքույթ են կազմակերպելու Հիդդեն Հիլզում գտնվող իրենց տանը: Քիմն արդեն դայակների մի ամբողջ բանակ է աշխատանքի ընդունել ու եռապատկել տան հսկողությունը։

 

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online



© NEWS.am STYLE