Ռեփի ծագող աստղ Lil Peep-ը մահացել է 21 տարեկանում

12:17   16 նոյեմբերի, 2017

Ռեփի ծագող աստղ Lil Peep-ը մահացել է 21 տարեկանում, հայտնում է Billboard-ը։ Մահվան պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ, սակայն հավաստիացնում են, որ ռեփերը մահացել է թմրադեղերի չափաբաժնի չարաշահումից։

Երգչի մահվան մասին հայտնել է նրա մենեջեր Չեյզ Օրտեգան։ Չհաստատված աղբյուրներից մեկի խոսքով, դա տեղի է ունեցել ավտոբուսում, հյուրախաղերի ժամանակ։ Երգչին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Lil Peep-ի դեբյուտային ալբոմը՝ Come Over When You’re Sober, Pt, թողարկվել է օգոստոսին: Ռեփերին մեծ ապագա էին կանխատեսում: Նրա White Wine, Benz Truck, Awful Things, Benz Truck,The Brightside տեսահոլովակները Youtube-ում միլիոնավոր դիտումներ են հավաքել։



© NEWS.am STYLE