5-ամյա աղջիկն «ամուսնացավ» իր լավագույն ընկերոջ հետ՝ նախքան սրտի բարդ վիրահատությունը

18:36   16 նոյեմբերի, 2017

5-ամյա Սոֆյան ծնվել է սրտի արատով: Բժիշկները չէին հավատում, որ նա կապրի մինչեւ երկու տարեկանը, բայց նա ապրեց եւ դեռ ավելին՝ «ամուսնացավ» իր լավագույն ընկերոջ հետ:

Բանն այն է, որ 5-ամյա աղջիկը պետք է սրտի բարդ վիրահատության ենթարկվեր, արդեն չորրորդ անգամ, եւ նա ծնողներին հայտնել է, որ ցանկանում է ամուսնանալ նախքան դա: Վերջիններն, իհարկե, չեն մերժել փոքրիկին եւ հարսանյաց ֆոտոնկարահանում են իրականացրել նրա համար:

Եվ ահա, թե ինչ է ստացվել արդյունքում.

Աղբյուրը՝ Bored Panda



© NEWS.am STYLE