Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել իր օծանելիքի վաճառքի առաջին իսկ օրը

15:07   16 նոյեմբերի, 2017

Երեկ ուշ երեկոյան Քիմ Քարդաշյանը սկսել է Crystal Gardenia, Crystal Gardenia Oud եւ Crystal Gardenia Citrus օծանելիքների առցանց վաճառքը, ու արդեն հիմա՝ 24 ժամ հետո, 37-ամյա հայուհին 10 մլն դոլարով հարստացել է. հենց այդքան է այս պահի դրությամբ նա վաստակել՝ ըստ TMZ պորտալի հաշվարկների։

Քիմը 300 000 սրվակ է արտադրել ու, հաշվի առնելով վաճառքի ցուցանիշների դինամիկան, մինչեւ օրվա վերջ նա կվաճառի մնացած սրվակներն ու, ընդհանուր առմամբ, մոտ 16 մլն դոլար կվաստակի։

Նշենք, որ Քիմը Քարդաշյանը մասնակցել է իր օծանելիքի արտադրման ամբողջ գործընթացին՝ սկսած սրվակի ընտրությունից մինչեւ բույրի ստեղծում, նաեւ փաթեթավորման դիզայնի մշակում։

 

 

 



© NEWS.am STYLE