Մահացել է օսկարակիր դաշնակահար Լուիս Էնրիկես Բակալովը

15:46   16 նոյեմբերի, 2017

Մահացել է «Օսկար» մրցանակաբաշխության դափնեկիր, հանրահայտ արգենտինացի եւ իտալացի կոմպոզիտոր, դաշնակահար Լուիս Էնրիկես Բակալովը։

Ilfattoquotidiano.it-ը գրում է, որ կոմպոզիտորը մահացել է «Սան Ֆիլիպո Ների» հիվանդանոցում, ուր նա տեղափոխվել էր մի քանի օր առաջ՝ սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ։ Կոմպոզիտորը 84 տարեկան էր։

Բակալովը ծնվել է 1933-ին՝ Արգենտինայում, բայց 1959-ին տեղափոխվել է Իտալիա։ Նաեւ ապրել է Կոլումբիայում, Իսպանիայում ու Ֆրանսիայում։

«Օսկար» է ստացել «Փոստատարը» ֆիլմի երաժշտության համար։ Նրա ստեղծագործությունները հնչում են նաեւ հռչակավոր ռեժիսորներ Պյեր Պաոլո Պազոլինիի, Էդուարդո Դե Ֆիլիպոյի, Ֆեդերիկո Ֆելինիի, Դամիանո Դամիանիի, Էտորե Սկոլայի, Քվենտին Տարանտինոյի ֆիլմերում՝ այդ թվում «Աստվածաշունչ՝ ըստ Մաթեոսի», «Կանանց քաղաքը» , «Սպանել Բիլին» ու «Ջանգո» ֆիլմերում։



© NEWS.am STYLE