Դիմահարդարման ուժը. ինչպե՞ս սովորական աղջկանից վերածվել թագուհու (տեսանյութ)

17:05   16 նոյեմբերի, 2017

«Պետք է սիրես քեզ այնպիսին, ինչպիսին կաս՝ թե բնական, թե դիմահարդարված»,-կարծում է YouTube-ում ամենահայտնի դիմահարդարներից մեկը՝ Քրիստեն Դոմինիկը, որի ուսուցողական տեսանյութերին NEWS.am STYLE-ը հաճախ է անդրադառնում:

Դիմահարդարը նշում է, որ իր եւ ամուսնու ընկերները հաճախ են ասում, թե եթերում ինքը միշտ փայլում է, քանի որ տեսախցիկն իրեն շատ է սիրում: Այդ է պատճառը, որ Քրիստենը հոլովակ է նկարել՝ ցույց տալով, որ իր եթերային տեսքի համար պարտական է ճիշտ արված make up-ին:

«Ես ինձ սիրում եմ նաեւ առանց դիմահարդարման, բայց պետք է ընդունեմ, որ դիմահարդարումն ունակ է հրաշքների»,-ասում է նա:

Տեսանյութում Քրիստենը դիմահարդարում է իր դեմքի մի հատվածը միայն, իսկ մյուսը՝ թողնում առանց շպարի: Այդպիսով նա ցանկանում է ցույց տալ, թե ինչպես կարող է դիմահարդարումն ամբողջովին փոխել մարդուն:



© NEWS.am STYLE