«Տարվա կին» Ջիջի Հադիդին տեսել են Նյու Յորքում

18:09   16 նոյեմբերի, 2017

Օրերս նա ճանաչվել է «Տարվա կին»՝ ըստ Glamour ամսագրի, իսկ այսօր պապարացիներն արդեն հասցրել են նրան «բռնացնել» Նյու Յորքում։ Խոսքը Ջիջի Հադիդի մասին է, որը Glamour մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ ստանալիս նշել է․

«Եթե դուք ձեզ ամեն օր ուժեղ չեք զգում, մի մտահոգվեք այդ կապակցությամբ։ Դա նորմալ է։ Ընդամենը մեկ վայրկյանում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կփոխեն ձեր օրը, շաբաթը, գուցե նաեւ ամբողջ կյանքը»,- հայտնել է Ջիջին։

22-ամյա սուպերմոդելը գնում էր Ջիմի Ֆելոնի շոուի նկարահանումներին մասնակցելու։

Գեղեցկուհին Stuart Weitzman ապրանքանիշի կոշիկով էր, որի գինը սկսվում է 400 դոլարից ու հասնում 700-ի։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Backgrid



© NEWS.am STYLE