Ամբողջ հանդերձանքը՝ Versace-ից․ Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել ԱՄԷ-ում

17:33   16 նոյեմբերի, 2017

Ջեյ Լոն ժամանել է Դուբայ, որտեղ երգչուհին մի շարք համերգներ է ծրագրել։

Երգչուհին ժամանել է բոյֆրենդ Ալեքս Ռոդրիգեսի հետ, որի հետ արդեն հասցրել է լուսանկարվել իր Instagram-ի համար՝ Nobu ռեստորանի շեֆ խոհարարի ընկերակցությամբ։

Իսկ, ահա, երեկ երեկոյան Ջեյ Լոն իր Air Show Gala համերգային շրջագայության առաջին համերգն է տվել, որի ժամանակ բեմ է դուրս եկել ամբողջովին Versace ապրանքանիշի հանդերձանքով։

Երգչուհին անձամբ է հրապարակել Դուբայում իր ելույթի տեսագրությունը։

Публикация от Jennifer Lopez (@jlo)

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ AP



© NEWS.am STYLE