Ջասթին Բիբերին ու Սելենա Գոմեսին տեսել են Լոս Անջելեսում համբուրվելիս

11:04   17 նոյեմբերի, 2017

Ակնհայտ է, որ այս երկուսի միջեւ սիրային լուրջ հարաբերություններ են։ Հայտնի է, որ Սելենա Գոմեսը բաժանվել է The Weeknd-ից ու հիմա հանդիպում է Ջասթին Բիբերի հետ։

Օրերս զույգի երկրպագուները «բռնացրել են» սիրահարներին ու նրանց լուսանկարները հրապարակել սոցցանցերում։


23-ամյա երգիչն ու Սելենան որոշել են առայժմ իրենց հարաբերությունների մասին պաշտոնական մեկնաբանություններ չտալ։

«Ջասթինն ու Սելենան հանդիպում են ու երջանիկ են։ Նրանց վրա է սեւեռված համընդհանուր ուշադրությունը, դրա համար էլ զույգը դեռ չի շտապում որեւէ հայտարարություն անել»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը։

Իսկ երեկ զույգին տեսել են Լոս Անջելեսում։ Բիբերը հոքեյ էր խաղում, իսկ Սելենան դիտում էր, հետո մի պահ զույգը համբուրվեց, ինչը, բնականաբար, չի վրիպել պապարացիների ուշադրությունից։


Աղբյուրն ու լուսանկարները ՝ TMZ, Just Jared



© NEWS.am STYLE