Ծնվել է Անդրեյ Մալախովի առաջնեկը

10:10   17 նոյեմբերի, 2017

Ծնվել է Անդրեյ Մալախովի առաջնեկը, հայտնում է «Սթար Հիթը»:

Հեռուստահաղորդավարի կինը՝ Նատալյա Շկուլեւան, տղա է ունեցել: Փոքրիկը լույս աշխահ է եկել մի քանի ժամ առաջ՝ Մոսկվայի «Լապինո» կլինիկական հոսպիտալում:

Նորածնի քաշը 4,020 կգ է, հասակը՝ 54 սմ: Մայրիկը եւ փոքրիկը իրենց լավ են զգում եւ հիմա հանգստանում են: Տղայի հայրը ծննդաբերությանը ներկա չի եղել, այլ ժառանգորդի լույս աշխարհ գալուն սպասել է հիվանդասենյակում:

Հեռուստահաղորդավարը նշել է, որ ինքն ու կինը երեխայի անունը դեռ չեն որոշել՝ ծրագրելով դա անել փոքրիկի բնավորությանը հետեւելով:



© NEWS.am STYLE