11:34 17 նոյեմբերի, 2017Հոլիվուդում սեքս սկանդալների շարքը շարունակվում է։ Հիմա ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիլվեսթր Ստալոնեն, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։ Daily Mail-ը, վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը, գրում է, որ Սլայը 1986-ին ստիպել է իր 16-ամյա զուգընկերուհուն սեռական հարաբերություն ունենալ իր թիկնապահի հետ։ Աղջիկը, որը չի նշում իր անունը, հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքը 16 տարեկան էր, իսկ Սիլվեսթրը՝ 40։

Աղջիկը ոստիկանությանը պատմել է, որ Ստալոնեն իբրեւ ստիպել է իրեն սեքսով զբաղվել միաժամանակ իր ու իր թիկնապահի հետ Լաս Վեգասի Hilton հյուրանոցում։

Աղջիկը խոստովանել է, որ ինքն այդ պահին «ընտրություն չի ունեցել»։ Նաեւ, նրա խոսքով, միջադեպից հետո դերասանը սպառնացել է իրեն, որպեսզի նա ոչ մեկին որեւէ բան չպատմի։
Ոստիկանությանը նա հայտնել է, որ չի ուզում որեւէ պաշտոնական մեղադրանք առաջադրել դերասանի դեմ, քանի որ իրեն «ստորացած ու նվաստացած» է զգում։

Սիլվեսթր Ստալոնեն հերքել է այդ մեղադրանքները, գրում է TMZ-ը, վկայակոչելով Ստալոնեի ներկայացուցչին՝ Միշել Բեգային։
«Սա ծիծաղելի ու շատ կեղծ պատմություն է։ Ոչ ոք այդ պատմության մասին առայսօր չի իմացել, այդ թվում՝ պարոն Ստալոնեն։ Իշխանությունները կամ ուրիշները երբեւէ նրան այդ հարցով չեն դիմել»,- հայտնել է Բեգան։