Տրանսգենդեր դերասանուհին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրում Ջեֆրի Թեմբորին

12:39   17 նոյեմբերի, 2017

73-ամյա դերասան Ջեֆրի Թեմբորը հայտնվել է սեքս-սկանդալի կիզակետում:

«Ոսկե գլոբուս», «Էմմի» ու «ԱՄՆ կինոդերասանների միության մրցանակաբաշխության» դափնեկիրը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։

TMZ-ը գրում է, որ Թեմբորը մեղադրվում է Transparent սերիալում իր գործընկերուհու՝ տրանսգենդեր դերասանուհի Թրեյս Լիսեթի հանդեպ անվայել վարքագծի մեջ (սերիալում կատարում է Շեա անունով տրանսգենդերի դերը)։ Նա հավաստիացնում է, որ նկարահանումների ժամանակ դերասանը ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ։

Դերասանն ինքը խոստովանում է, որ վատ բնավորություն ունի ու կարող է երբեմն կոպիտ լինել, բայց ասում է, որ երբեք որեւէ մեկի հանդեպ ոտնձգություն չի կատարել։

Ի դեպ, ավելի վաղ սերիալի նկարահանման թիմից մի կին նույնպես դերասանին մեղադրել էր ոտնձգությունների մեջ։

Լիսեթը չի դիմել ոստիկանություն, իսկ Amazon ընկերությունը, որը նկարահանում է այս սերիալը, ներքին հետաքննություն է սկսել մեղադրանքի կապակցությամբ։



© NEWS.am STYLE