Էմիլի Ռատաժկովսկին՝ Inamorata-ի համար ֆոտոշարքում

13:37   17 նոյեմբերի, 2017

Հմայիչ Էմիլի Ռատաժկովսկին մասնակցել է Inamorata-ի համար ֆոտոշարքին: 26-ամյա մոդելը նկարահանվել է ներքնաշորերի եւ լողազգեստների սեփական ապրանքանիշի գովազդային արշավում:

Էմիլիի կարիերան սրընթաց վերելք ունեցավ, երբ նա 2013 թվականին հայտնվեց Ռոբին Տիկի Blurred Lines երգի հոլովակում:

Հիմա Էմիլին աշխարհում ամենահանրաճանաչ մոդելներից մեկն է եւ որոշել է իր հանրահայտությունից օգտվել ու մտնել նաեւ նորաձեւության աշխարհի բիզնես՝ թողարկելով լողազգեստների սեփական հավաքածուն:

Էմիլին իր կայքում այսօր հրապարակել է լուսանկարների մի ամբողջ շարք, որոնցում գլխավոր դերակատարն ինքն է եւ կեցվածք է ընդունել սեփական արտադրանքով:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE