«Ես կենտրոնացած եմ ինքս ինձ վրա. պաշտում եմ ինձ». Դենի Դե Վիտոն նշում է ծննդյան 73-ամյակը (ֆոտո/վիդեո)

17:04   17 նոյեմբերի, 2017

Նա կարծում է՝ յուրաքանչյուր մարդու պետք է թույլ տալ ծիծաղել: Նա իր բոլոր ֆիլմերում ձգտում է հենց դրան: Նա Դենի Դե Վիտոն է, որն այսօր նշում է ծննդյան 73-ամյակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոլիվուդյան աստղի 10 ամենահետաքրքիր մտքերը:

«Քո շրջապատում հայտնվում են մարդիկ, որոնց հետ դու քեզ լավ ես զգում. անցնում են տարիներ, բայց դու շարունակում ես այդ մարդկանց հետ լավ ժամանակ անցկացնել: Ինձ համար հենց դա է կյանքը»:

«Եզրին լինելը լավ բան է: Ես կարծում եմ՝ մարդ հրաշալի աշխատանք է կատարում, երբ չի ընտրում հեշտ տարբերակներ, երբ չի կանգնում ճանապարհի մեջտեղում»:

«Ես սիրում եմ կանանց: Դե, հա, ես ամուսնացած եմ, բայց միշտ էլ տարատեսակ փորձությունների եմ ենթարկվում կանանց կողմից»:

«Մի բա՞ն ասեմ՝ սա շատ դաժան, շատ դաժան աշխարհ է»:

«Ես կենտրոնացած եմ ինքս ինձ վրա. պաշտում եմ ինձ»:

«Մարդկանց միշտ պետք է ծիծաղի առիթներ տալ: Այդ է պատճառը, որ հաճախ ֆիլմերում դիմել են բանանի կեղեւի օգնությանը»:

«Ես շատ հաջողակ եմ: Ունեմ լավ ընտանիք, շատ եմ աշխատում: Հենց դա է ինձ համար երջանկությունը»:

«Ես մինչ օրս սովորում եմ, եւ դա անում եմ շատ վաղուց»:

«Տղամարդկանցից շատերը ցանկացած տարիքում պատկերացնում են, թե ինչպես են քաշում աղջիկների մազերից: Ես երկու դուստր ունեմ, բայց նախքան նրանց ծնունդն էլ կարծել եմ, որ դա սարսափելի է»:

«Չեմ կարծում, թե երբեւէ ձանձրացել եմ: Ավելին, միշտ միանգամից երեք բանի շուրջ եմ աշխատել»:



© NEWS.am STYLE