Ջենիֆեր Հադսոնն ու Դեւիդ Օտունգան բաժանվել են

14:18   17 նոյեմբերի, 2017

Ջենիֆեր Հադսոնն ու փաստաբան Դեւիդ Օտունգան բաժանվել են, գրում է EOnline-ը։

Զույգը միասին ապրել է տասը տարի: Նրանք որդի ունեն՝ ութամյա Դեւիդ Դենիել Օտունգան։

Հադսոնն ու Դեւիդը չեն կարողացել փոխշահավետ որոշման հանգել՝ որդու խնամակալության հարցում, ու դերասանուհին կարողացել է հասնել դատական որոշման, որ Դեւիդը չկարողանա մոտենալ որդուն։

Հադսոնի ներկայացուցիչների խոսքով՝ դա արվել է նրանց որդու շահերից ելնելով։ Միաժամանակ Դեւիդի փաստաբանները հավաստիացնում են, որ Ջենիֆերը ստորություն է արել, եւ իրենք մտադիր են պայքարել խնամակալության համար։

«Ջենիֆեր Հադսոնը ավելի քիչ ժամանակ էր անցկացնում որդու հետ ու շրջում էր աշխարհով մեկ իր կարիերան առաջ տանելու համար, մինչդեռ որդու համար բոլոր ծախսերը Դեւիդն էր հոգում, դա անազնիվ քայլ էր Հաթսոնի կողմից, լսումների նախօրեին»,- վստահեցնում են Օտունգայի փաստաբանները։



© NEWS.am STYLE