Ջիջի Հադիդին արգելել են Չինաստան մտնել. մոդելը չի մասնակցի Victoria's Secret-ի շոուին

14:41   17 նոյեմբերի, 2017

Ջիջի Հադիդին արգելել են Չինաստան մտնել, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը: Մոդելը չի կարողանա մասնակցել Շանհայում Victoria's Secret-ի շոուին, որը ծրագրված է նոյեմբերի 20-ին։

Նորության մասին իր Twitter-ում հայտնել է հենց ինքը՝ 22-ամյա մոդելը։

«Ես ցնցված եմ այս նորությունիցե. ս չեմ կարողանա մասնակցել Չինաստանում այս տարվա շոուին։ Սիրում եմ իմ VS-ի ընտանիքը, ու հոգով սրտով իմ ընկերուհիների հետ կլինեմ։ Անհամբեր սպասում եմ գեղեցիկ շոուին, գիտեմ, որ այն հենց այդպիսին է լինելու։ Ու արդեն անհամբեր սպասում եմ հաջորդ տարվան»,- գրել է Ջիջին, որը օրերս դարձել է «Տարվա կին»՝ ըստ Glamour պարբերականի։

Սակայն աղջիկը չի հայտնել, թե ինչու չի կարող մուտք գործել Չինաստան, մինչդեռ մամուլը վստահեցնում է, որ Չինաստանում չեն ցանկանում տեսնել մոդելին նրա ռասիստական տեսագրության համար, որն այս տարվա փետրվարին է հրապարակվել սոցցանցերում։

Ինը վայրկյանանոց տեսագրությունում մոդելը իր քրոջ՝ Բելլայի հետ պատրաստվում է համտեսել Բուդդայի տեսքով թխվածքաբլիթ։ Բացի դրանից՝ Ջիջին նմանակել է կրոնական խորհրդանիշի դեմքի արտահայտությունը, ինչն առաջացրել է մարդկանց բացասական արձագանքը։



© NEWS.am STYLE