Սուպերմոդել Քարլի Քլոսը՝ Forbes ամսագրի շապիկին

15:45   17 նոյեմբերի, 2017

Սուպերմոդել Քարլի Քլոսը հայտնվել է Forbes ամսագրի շապիկին, բայց մինչ այդ մասին խոսելը, նշենք, որ 25-ամյա գեղեցկուհին ներկայացրել է նաեւ Calvin Klein-ի նոր ներքնազգեստը, որը ստեղծվել է Amazon Fashion-ի հետ համագոծացկության արդյունքում։

Քարլին տեղեկացրել է այդ մասին սոցցանցերում՝ գրելով․

«Ես յոթերորդ երկնքում եմ, քանի որ այս ներքնազգեստը իմ սիրելի Calvin Klein-ի ու Amazon Fashion-ի համագործակցության արդյունքն է»։

Ի դեպ, հետաքրքիր է, որ այս արտադրանքը էքսկլյուզիվ է, ու այն կարող են ձեռք բերել միայն Amazon-ի հաճախորդները Լոս Անջելեսի ու Նյու Յորքի խանութներում, նաեւ ընկերության առցանց խանութում։

Ինչ վերաբերում է Forbes-ին, ապա Քարլին զարդարել է ամսագրի այն համարի շապիկը, որտեղ հրապարակված է մինչեւ 30 տարեկան ամենահարուստ աստղերի վարկանիշը։ 

Այց ցուցակի առաջին տեղում Սելեն Գոմեսի արդեն նախկին բոյֆրենդ երգիչ The Weeknd-ն է։



© NEWS.am STYLE