Քեթրին Զետա Ջոնսը՝ «Կոկաինի կնքամայրը» սերիալի թրեյլերում

17:29   17 նոյեմբերի, 2017

Youtube-ի Lifetime ալիքում հայտնվել է «Կոկաինի կնքամայրը» ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերակատարն անկրկնելի Քեթրին Զետա Ջոնսն է։ Սերիալում նաեւ նկարահանվել են Ռաուլ Մենդեսը, Խուան Պաբլո Էսպինոզան, Մաթեո Ստեֆանը, Խոսե Ջուլիանն ու այլ դերասաններ։

Ֆիլմը պատմում է աշխարհի ամենահայտնի կոլումբացի նարկոբարոնեսա Գրիզելդա Բլանկոյի կյանքի պատմությունը։

Սերիալի պրեմիերան ծրագրված է 2018-ի հունվարի 20-ին։

Բլանկոն առաջիններից մեկն է մտածել թմրադեղերի մեծ խմբաքանակները սահմանից այն կողմ տեղափոխելու միջոցը։ Գրիզելդան կոկաինի փաթեթներն աղջիկների ներքնազգեստի մեջ էր թաքցնում։ Հետագայում նա նույնիսկ կանանց ներքնազգեստի խանութ է բացել, որտեղ վաճառում էին գաղտնի գրպան ունեցող ներքնազգեստ։

Ոստիկանությունը մի քանի անգամ փորձել է բռնել Բլանկոյին, բայց նրան ամեն անգամ հաջողվել է խույս տալ։ 2012-ին նրան սպանել են երկու վարձկան մարդասպաններ։



© NEWS.am STYLE