Յոթ նշան, որ դու չափից շատ գեղեցիկ ես նրա համար

15:04   12 դեկտեմբերի, 2017

Նա «լավ տղայի» համախտանիշ ունի

Նա գրավիչ է, նրա վրա շատերն են ուշադրություն դարձնում, բայց դրանից ավելին նա ոչինչ առաջարկել չի կարող։ Շուտով դու հասկանում ես, որ ամուր հարաբերությունների համար ավելին է պետք, քան պարզապես սեքսուալությունն ու գրավչությունը։

Նա լուրջ չէ

Նա չի կատարում խոստումը, կասկածների առիթ է տալիս, կայուն չի իր վարքագծում։ Եթե ձեր հարաբերությունները քեզ վստահություն չեն ներշնչում, ուրեմն դու սխալ մարդու հետ ես։

Քո ընկերներն ասում են, որ նա քեզ չի համապատասխանում

Եթե քո բոլոր ընկերներն ասում են, որ դու իզուր ես նրա վրա ժամանակ վատնում, ուրեմն դու մտածելու բան ունես՝ նրանք ավելի անաչառ են այդ հարցում, քան դու։

Նա սպանում է քո ինքնավստահությունը

Դու նկատում ես, որ այլեւս գոհ չես քո արտաքինից, քո կարիերայից, երազանքներից, նույնիսկ ընկերներից։ Եթե նա վատ է ազդում քո ինքնագնահատականի վրա, ուրեմն նա չպետք է քո կողքին լինի։

Դուք տարբեր մակարդակներ ունեք

Դա վերաբերում է ոչ թե արտաքինին կամ խելքին, այլեւ նրա աշխարհայացքին ու կենսակերպին։ Եթե զգում ես, որ դու ավելի պատասխանատու ու հասուն ես, կամ դու ավելի շատ ձգտումներ ունես, քան նա կարող է երազել՝ ուրեմն դուք տարբեր մակարդակներ ունեք։ Նա չի կարողանա հասկանալ ու աջակցել քեզ։

Նա քեզ չի գնահատում

Նա քեզ նման ապշեցուցիչ ընկերուհի ունի, սակայն չի գնահատում քեզ։ Նա ոչնչով ցույց չի տալիս, որ դու կարեւոր ես իր համար։

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE