Հինգ հայտնի հայուհիներ, որոնք ավտովթարի մասնակից են դարձել

17:06   18 նոյեմբերի, 2017

Վթարներից եւ պատահարներից որեւէ մեկն ապահովագրված չէ: Եվ երբեմն մեր, երբեմն էլ՝ ուրիշի մեղքով, կարող ենք հայտվել ավտովթարի կիզակետում՝ թե որպես ուղեւոր, թե որպես վարորդ:

Ներկայացնում ենք հինգ հայտնի հայուհիների, որոնք ավտովթարի մասնակից են դարձել, բարեբախտաբար, դրական ելքով:

Լիլու

Երգչուհին վթարի է ենթարկվել Ամանորին՝ 2014 թվականի հունվարի 4-ին: Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են նրա վարած Nissan մակնիշի եւ մեկ այլ վարորդի BMW մակնիշի ավտոմեքենաները:

Եվա Ռիվաս

Երգչուհին ղեկին չի եղել, այլ երթեւեկելիս է եղել տաքսիով:

Վթարը տեղի է ունեցել 2013 թվականի գարնանը: Եվա Ռիվասը վթարի մասին անձամբ է տեղեկացրել՝ Facebook-ում լուսանկար հրապարակելով եւ ցույց տալով իր վնասվածքները:

Լուիզա Ղամբարյան

Դերասանուհու մասնակցությամբ ավտոպատահարը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերին: Լուիզան եղել է իր Kia մակնիշի ավտոմեքենայով:

Սյուզի Մելիքյան

Այս տարվա հունիսին երգչուհին վթարի է ենթարկվել իր մեքենայով: 

«Ես վարում էի, դիմացից կտրուկ արգելակեցին, ես կարողացա պահել, իսկ հետեւի մեքենան՝ ոչ, կտրուկ արգելակեց եւ հարվածեց իմ մեքենային»,- NEWS.am STYLE- ին պատմել էր նա: 

Անի Երանյան

Դերասանուհին 2015 թվականի հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել  Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Նա վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն:



© NEWS.am STYLE