Սիրված cover-ներ՝ սիրահարվածների ու չսիրասհարվածների համար. Սոնան ու Գարիկը շնորհավորեցին ուսանողների տոնը (ֆոտո/վիդեո)

21:51   17 նոյեմբերի, 2017

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, աշխարհի մի շարք երկրներում նշում են Ուսանողների միջազգային օրը: Հայաստանը եւս բացառություն չէ: 

ԵՊՀ-ում ուսանողներին յուրահատուկ համերգով շնորհավորեցին Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը:

Բացի մայր բուհի ուսանողներից՝ համերգին ներկա էին բոլոր նրանք, ովքեր ցանկացել էին տոնական օրն անցկացնել Գարիկի եւ Սոնայի հայտնի cover-ների ներքո: Ի դեպ, երգերից մեկը Գարիկը հատուկ նվիրեց բոլոր չսիրահարված ուսանողներին :)

NEWS.am STYLE-ը եւս բաց չի թողել այս միջոցառումը: Մանրամասները ներկայացնում ենք լուսանկարների եւ տեսանյութերի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE