Դիանա Շալժիյանը չանցավ նոկաուտների փուլը ռուսական «Գոլոսում»

00:09   18 նոյեմբերի, 2017

Ռուսական «Գոլոսում» նոկաուտների փուլն է սկսվել: Լեոնիդ Ագուտինի խմբից ելույթ ունեցավ Դիանա Շալժիյանը, որը մրցում էր Միխայիլ Գրիշունովի եւ Դավիթ Տոդուայի հետ:

Դիանան երգեց Անդրեյ Մակարեւիչի «Он был старше ее» երգը, սակայն նրա կատարումը դուր չեկավ Ալեքսանդր Գրադսկուն եւ Պելագեային, իսկ Դիմա Բիլանը գոհ մնաց: Ագուտինը Դավիթին եւ Միխայիլին ընտրեց:



© NEWS.am STYLE