Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն հաշտվե՞լ են. աստղերին միասին են տեսել Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքից հետո

15:06   18 նոյեմբերի, 2017

Ինչպես հայտնի է, երեկ Նոր Օռլեանում տեղի է ունեցել Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքը:

Հանդիսավոր արարողությունն անցկացվել է Contemporary Arts Center-ում, որտեղ էր եկել մոտ 500 հյուր, որոնց թվում են եղել այնպիսի անհաշտ հակառակորդներ, ինչպիսին են Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն:

Հիշեցնենք, որ Ջեյ Զի-Բեյոնսեի եւ Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթի ընկերական հարաբերություններում խնդիրներն առաջացել են, երբ Բեյոնսեն արհամարհել է Իտալիայում Քիմի հարսանիքը, որին հրավիրված էր:

Դրանից հետո աստղերը միմյանց հետ չէին շփվում, մինչեւ Փարիզում Քիմին կողոպտելուց հետո իր համերգներից մեկում ելույթ ունենալիս Քանյե Ուեսթը հայտարարել է, որ Ջեյ Զին եւ Բեյոնսեն տգեղ են վարվում՝ չհետաքրքրվելով անգամ, թե ինչպես է Քիմն իրեն զգում:

Ամեն դեպքում, երեկ հարսանիքին էին եկել ե՛ւ Բեյոնսեն, ե՛ւ Քիմ Քարդաշյանը:

Ինչպես հայտնում են E!-ի աղբյուրները, հարսանիքի ժամանակ աստղերը շփվել են, հարսանյաց արարողությունից հետո նրանց նաեւ միասին են տեսել VIP բարում: Աղբյուրների խոսքով՝ Քիմն ու Բեյոնսեն շամպայնի բաժակը ձեռներին շնորհավորել են Սերենային:

Դե ինչ, սպասենք շարունակությանը…



© NEWS.am STYLE